Եվրախորհրդարանը մտադիր է տեսակոնֆերանս անցկացնել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ՝ ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից Եվրոպայի երկրների բնակիչների հանդեպ իրականացրած էլեկտրոնային լրտեսության խնդրով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով խորհրդաժողովի իր աղբյուրին:
Եվրախորհրդարանը մի շարք լսումներ է անցկացնում լրտեսական սկանդալի կապակցությամբ, որը Եվրոպայի երկրներում ծագել է հրապարակումներից հետո, որոնք ներկայացրել է Սնոուդենը:
Փաստաթղթերի համաձայն՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը տվյալներ է հավաքել աշխարհի տարբեր պետությունների առնվազն 35 ղեկավարների մասին:







































