Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին քննադատել է աշխարհի 2014 թվականի առաջնության վիճակահանության անցկացման կարգը:
Առաջին զամբյուղի կազմը ՖԻՖԱ-ն որոշել է հավաքականների հոկտեմբեր ամսի վարկանիշով: Ընտրյալների թվում են Բրազիլիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Արգենտինայի, Կոլումբիայի, Պորտուգալիայի, Ուրուգվայի և Շվեյցարիայի ընտրանիները: Սակայն արդեն նոր վարկանիշի համաձայն` Իտալիայի հավաքականը շրջանցել է Շվեյցարիայի ազգային թիմին:
«Կարծում եմ` ՖԻՖԱ-ն պետք է վերանայի վիճակահանության անցկացման կարգը: Բոլորին հայտնի է, որ այս համակարգն իրեն չի արդարացնում: Պետք չէ ուսումնասիրել միայն հոկտեմբերի վարկանիշը: Դա ծիծաղելի է»,- ասել է Պրանդելին:










































