Ճապոնիայում մեկնարկել է ոչ սաղմնային ծագման համընդհանուր ցողունային բջիջների (iPS-բջիջ)՝ աշխարհում առաջին համազգային բանկի ստեղծման եզակի նախագիծ: Այդ բջիջներից ապագայում հնարավոր կլինի ցանկացած հյուսվածք և նույնիսկ ամբողջական օրգաններ աճեցնել: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել են Կիոտոյի համալսարանին կից iPS բջիջների ինստիտուտում, որը ղեկավարում է բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան դափնեկիր, պրոֆեսոր Սինյա Յամանական:
Ինստիտուտը դարձել է բազա՝ այդ նախագծի իրականացման համար, որին մասնակցել են նաև ճապոնական Կարմիր խաչն ու մի շարք գիտական կենտրոններ:
Ներկայումս iPS-բջիջների արտադրության համար կիրառվում են հիվանդի արյան կամ մաշկի բջիջները: Դա արվում է այն բանի համար, որպեսզի դրանցից աճեցված հյուսվածքը փոխպատվաստումից հետո մերժման արձագանք չառաջացնի: Սակայն այդ գործընթացն ամիսներ է տևում, իսկ դրա արժեքը գերազանցում 100 հազար դոլարը:










































