Դոնաթելա Վերսաչեի միկրոբլոգում հրապարակված շնորհավորական ուղերձի առիթը նրա ընկերուհու և մոդելային գործում գործընկերոջ՝ Նաոմի Քեմփբելի 48 ամյակն է եղել: Հայտնի դիզայները և ոճի ճանաչված խորհրդանիշը դիմել է հանրաճանաչ մոդելին և շնորհակալություն է հայտնել նրան այն բանի համար, որ երկար տարիների ընթացքում նա շարունակում է լավ և նվիրված ընկեր մնալ:

Հայտնի է, որ սևամորթ աստղը բռնկուն բնավորություն ունի, ինչի պատճառով մեկ անգամ չէ, որ հայտնվել է սկանդալների կիզակետում: Սակայն նրա անկրկնելի գեղեցկությունը, երկրպագուների կարծիքով, բավական է՝ բնավորության վատ կողմերը չնկատելու համար:










































