«Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտտին մասնակցել է թիմի այսօրվա մարզմանը և մոտ ժամանակներս պատրաստ կլինի դուրս գալ խաղադաշտ:
Հռոմեական ակումբի լեգենդար ֆուտբոլիստը նախ մարզվել է թիմից առանձին: Հիմնական շեշտը դրված է եղել ֆիզիկական պատրաստվածության բարելավման վրա:
Դրանից հետո Տոտտին միացել է թիմակիցներին ու ընդհանուր թիմի հետ մասնակցել մարտավարական վարժություններին:









































