«Ժողովրդի մոտ հրաշալի տրամադրություն է. շատ բան է փոխվել վերջին մի քանի շաբաթում: Վատ երազի մեջ էինք, արթնացել ենք, ու հիմա լավ երազ է. բոլորը ժպտում են, բոլորը բարի են,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցած աննախադեպ իրադարձություններից, ասաց երգիչ Արթուր Իսպիրյանը:
Երգիչը կարծիք հայտնեց, որ մշակույթի նախարարը պետք է լինի երիտասարդ ու անկախ, և եթե կարիք լինի, մշակույթի գործիչները նրա կողքին պետք է լինեն: «Նոր նախարարը երիտասարդ է և ունի նոր մոտեցում, նոր մտածելակերպ,- նշեց Իսպիրյանը և հույս հայտնեց, որ նորանշանակ մշակույթի նախարարին կհաջողվի մաքրել մեդիադաշտը:
Խոսելով ներդրումներից՝ երգիչը կարծիք հայտնեց, որ դաշտը մաքրվել է, և մարդիկ կարող են հանգիստ ներդրումներ կատարել: Նա նկատեց, որ համազգային զարթոնքի արդյունքում Սփյուռքը համախմբվել է, և, անշուշտ, ներդրումներ կկատարվեն:
Արթուր Իսպիրյանը նաև ընդգծեց, որ մշակույթի գործիչներին չպետք է ներքաշել քաղաքականության մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում:









































