Այս մասին հաղորդվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Զինուժ» հեռուստահաղորդման եթերում։ Ռուսական համակարգերի ռազմական հնարավորությունները մեկնաբանել է հանրապետության ՀՕՊ զորքերի գնդապետ Արթուր Պողոսյանը։ «Тор» համակարգը գերժամանակակից զենիթա–հրթիռային համալիր է, որը կարող է ավտոմատ ռեժիմում, նույնիսկ առանց անձնակազմի, ցանկացած սպեկտրի օդային պայքար մղել, այդ թվում գերճշգրիտ հրթիռների դեմ»,– հայտարարել է զինվորականը։

Մայիսին Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում համագործակցության հույս էր հայտնել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը վարչապետն ասել էր, որ Հայաստանը «տպավորված է ռուսական ռազմա–արդյունաբերական համալիրի ձեռքբերումներով»։









































