Գերմանացի գիտնականները վերստեղծել են մարդու հնագույն ԴՆԹ-ն Իսպանիայի հյուսիսում հայտնաբերված 400 հազար տարվա վաղեմության ազդրոսկրից: Այս մասին հայտնում է BBC-ն:
Մասնագետների խոսքով՝ «վերականգնված» նախնու մոտ դիտվում է գենետիկ նմանություն մարդկանց հետ, ովքեր ապրել են Սիբիրում մոտ 40 հազար տարի առաջ:
Ինչպես հայտնում է Nature ամսագիրը, կենսաբանների մշակած հետազոտության նոր մեթոդները հնարավորություն են տալիս պարզել, թե ինչպես են homo sapiens-ի ժամանակակից ներկայացուցիչները ծագել մարդանման կապիկներից միլիոնավոր տարիներ առաջ:








































