Իտալական «Ռոմա»-ի պաշտպան Միրալեմ Պյանիչը խոսել է թիմի ավագ Ֆրանչեսկո Տոտտիի մասին:
«Տոտտին յուրահատուկ խաղացող է «Ռոմա»-ի համար: Առանց նրա դժվար է խաղալ: Տոտտիի բացակայության պայմաններում թիմն այլ խաղ է ցուցադրում, քանի որ զրկվել է իր ամենակարևոր մասնիկից:
Չեմ կարող ասել, որ սկսել ենք անվստահ գործել, բայց սովոր ենք նրան միշտ տեսնել խաղադաշտում: Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար, բայց արդեն ապացուցել ենք, որ կարող ենք հաղթել նաև առանց Տոտտիի»,- Պյանիչի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:








































