Լևերկուզենի Բայերի մարզական տնօրեն Ռուդի Ֆյոլլերը նշել է, որ թիմը նույնպես ցանկանում էր ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը:
Ֆյոլլերը միաժամանակ ընդգծել է, որ «Բայեր»-ը չուներ բավականաչափ ֆինանսական միջոցներ և չէր կարող վճարել 25 մլն եվրո:
« «Բայեր»-ը նույնպես հետաքրքրվում էր Մխիթարյանի ծառայություններով, բայց մենք չունենք բավականաչափ ֆինանսական միջոցներ և չէինք կարող վճարել 25 մլն եվրո:
«Բորուսիա»-ի կազմի տրանսֆերային արժեքը մոտ 2 անգամ գերազանցում է մեր կազմի արժեքը»,- հայտարարել է Ֆյոլլերը:










































