Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ քննարկել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմը չեղարկելու հարցը։
Թուրքիան ռուսաստանցիներին առանց մուտքի արտոնագրի թույլ է տալիս երկիր մուտք գործել 2005-ից։
Ուկրաինայի գլխավոր դատախազի մամլո խոսնակ Անդրեյ Լիսենկոյի խոսքով՝ դրան հատկապես կողմ է Թուրքիայի զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը։
«Ռուսաստանցիներն օրական ավելի շատ ոգելից խմիչք են խմում, քան Թուրքիայի քաղաքացիները տասնամյա կտրվածքով։ Սրբիչներ, վարսահարդարիչներ, խալաթներ, ջահեր և այն ամենը, ինչ դրված է զանգվածայնորեն գողանում ու Ռուսաստան են տեղափոխում։ Արդյունքում եկամուտը չի ծածկում հյուրանոցային ենթակառուցվածքի վերականգնման ծախսերը»,-ասել է նա։
Հնարավոր է՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն կայացրել է ռուսաստանցիների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմը չեղարկելու որոշումը։










































