Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գովեստի խոսքեր է հասցեագրել իր թիմի կիսապաշտպաններին ` Խաբի Ալոնսոյին և Իսկոյին: Իտալացի մասնագետը հուսով է, որ առաջիկա ժամանակահատվածում Ալոնսոն նոր պայմանագիր կստորագրի «արքայական ակումբ»-ի հետ:
«Վերջին հանդիպումներում հիանալի խաղ ենք ցուցադրում: Իսկ Ալոնսոն մեծ դերակատարություն ունի խաղադաշտում: Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեր թիմի համար և հիանալի խաղային որակներ ունի:
«Արքայական ակումբ»-ի ղեկավարությունը նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում Խաբիի հետ: Հուսով եմ, որ շուտով նա կստորագրի այդ պայմանագիրը: Ալոնսոն ինձ է հիշեցնում, մինչդեռ Իսկոն հիշեցնում է Զինեդին Զիդանին»,- Marca-ն մեջբերում է Ալոնսոյի խոսքերը:








































