Իսպանիայում կնոջ օրգանիզմից վիրաբույժները դուրս են բերել 25 կգ քաշով ու 41 սմ երկարությամբ թարախակույտ: Այս մասին հայտնում է NST-ն:
Հաղորդվում է, որ 47-ամյա կինը բժիշկներին էր դիմել որովայնային ցավերով ու քաշի ավելացման խնդրով:
Դրանից հետո նրան հոսպիտալացրել էին ու ենթարկել վիրահատության, ինչի ժամանակ հեռացրել են արգանդը, ձվարաններն ու հսկա թարախակույտը:
Կնոջ կյանքին վտանգ չի սպառնում:
Բժիշկները հայտարարել են, որ աշխարհում միայն 5 անգամ է 11 կգ-ից ավելի քաշով թարախակույտի ախտորոշում կատարվել:








































