Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին անցած երեքշաբթի Ավստրալիայում հայտնվել է պապարացիների նշանակետում:
Լուսանկարիչներին հաջողվել է թափանցել նկարահանման հրապարակ, որտեղ իրականացվում է կինոաստղի նոր ռեժիսորական մտահղացումը՝ Unbroken ֆիլմը:
Ջոլին, ավանդաբար ոտքից գլուխ սև հագած, հրահանգներ է տվել նկարահանման մասնակիցներին, խորհուրդներ դերասաններին՝ բացատրելով, թե ինչպես ավելի լավ երևալ կադրում:
Լուսանկարներում լավ երևում է, թե որքան է նիհարել Անջելինան:










































