Thursday, 25 06 2026
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու
Ընդգծվել է հայ-ադրբեջանական առկա հնարավորությունների օգտագործման կարևորությունը
Ընդդիմության տեղերը զավթվել են հակասահմանադրական գործողությամբ. ՍԴ-ն դրա գնահատականը պետք է տա
21:50
Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ
Ժամանակի ընթացքում կարող է պարզվել, որ ԵԱՏՄ Հայաստանի համար չկա, ինչպես չկա ՀԱՊԿ
21:30
ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
Ալիևը ընտրում է իսլամական համերաշխությունը, Հայաստանը պետք է հետևություններ անի
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին

Հակահեղափոխության ողնաշարը կոտրելու միակ միջոցը Մարտի 1-ի բացահայտումն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Մարտի 1-ի գործով ստեղծված, ապա լուծարված փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը:

Նախորդ անգամ խոսեցինք այն ռիսկերի մասին, որ առաջացել էր վերջին շրջանում ստեղծված իրավիճակում, դուք առավելապես անհանգստացած էիք Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական անվտանգության հարցերով, երբ դեռ վարչապետ չէր: Այսօր ի՞նչ ակտուալ ռիսկեր կան:

-Նախկին վախերը կապված էին նրա հետ, որ իշխանության եկող ուժը պետք է լիներ պաշտպանված այնպես, ինչպես որ իշխանության գլուխ կանգնած վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, և դա, որպես մշակույթ, պետք է կայանա: Ես ուրախ եմ, որ հաջորդ իսկ օրը պահպանության պետական ծառայությունը գիտակցեց, որ դա ճիշտ քայլ էր այդ զարթոնքի պայմաններում: Այս պահին գործողությունները, որոնք կապված են Փաշինյանի անվտանգության հետ, առաջին հերթին պետք է մտահոգի իրեն և իր անմիջական թիմակիցներին, ովքեր կրում են ռեալ իշխանություն: Նրանք պետք է վերանայեն անվտանգության բոլոր կոնցեպտուալ խնդիրները, որոնք վերաբերում են թե՛ պետությանը, թե՛ անձամբ վարչապետին:

-Հակահեղափոխությունը չի քնել, և ակնհայտ է, որ այդ շրջանակի մաս կազմող ուժերը ռևանշի առիթ են փնտրում, ձախողման հնարավորություններ են ստեղծում նորընտիր կառավարության և վարչապետի համար: Այդ իմաստով ի՞նչ ռիսկեր եք դիտարկում:

-Քանի որ շարժումը հայտարարեց, որ ինքը հեղափոխություն է իրականացնում, և այդ հեղափոխությունը դարձավ թավշյա հեղափոխություն, ես գնահատեցի, որ դրա մեջ արդեն մշակութային շատ տարրեր կան, ինչը շատ կարևոր էր: Ըստ էության՝ հայ ժողովուրդը լուծեց կարևոր խնդիր, իրականացրեց հեղափոխություն: Բնական է, եթե կա հեղափոխություն, նրա կողքին պետք է լինի նաև հակահեղափոխություն: Այն մարդիկ, ովքեր մինչ այս իշխանության էին, նրանք իշխանություն էին ձևավորել Մարտի 1-ի արդյունքում: Մարտի 1-ի բիրտ ուժի կիրառմամբ իրականացվեց իշխանազանցություն, և Մարտի 1 իրականացրած իշխանությունը 10 տարի կարողացավ գոյատևել և նորից շանս ուներ պահելու, բայց մեր հասարակության մեջ կուտակված խնդիրները և այդ ուժին բացառող էներգիան այնքան մեծ էր, որ պարզապես մեկ դետոնացիան՝ լիդերի առկայությունը հնարավորություն տվեց փոխել ամեն ինչ: Հիմա խնդիրն է այդ փոփոխությունները դարձնել անշրջելի, օգտագործել բոլոր հնարավորությունները սաբոտաժի դեմն առնելու: Նոր իշխանությունը իր հայտարարած առաջնահերթությունները պետք է լուծի և դարձնի անշրջելի:

-Ձեզ բավարարո՞ւմ է առաջնահերթությունների այն ցանկը, որ հռչակվել է նոր իշխանության կողմից:

-Ես նկատեցի, որ գլխավոր դատախազը ցուցումներ է տվել Մարտի 1-ի կասեցված գործը տեղից շարժել՝ հաշվի առնելով փաստահավաք այն վերջին զեկույցը, որը հենց Ն. Փաշինյանի կողմից կազմակերպված լսումների ժամանակ մենք ներկայացրեցինք: Այն ժամանակ պատգամավոր Ն. Փաշինյանը գրավոր ուղարկեց գլխավոր դատախազին, որպեսզի դա դիտարկի որպես հիմք, որպես նոր հանգամանք: Այն ժամանակ ասում էին՝ հիմք չկա, և երբ որ իշխանափոխություն եղավ, այդ հիմքը դատախազի համար դարձավ ընկալելի: Պետք է պարտադրել իրավապահ մարմիններին իրականացնել ամբողջական բացահայտում, դրա համար բոլոր հիմքերը նախկին փաստահավաք խմբի կողմից իրականացվել են, հանձինս զեկույցների և ամենակարևորը՝ բանակի ներգրավվածության մասին զեկույցի:

Դուք մշտապես պնդել եք, որ նախորդ իշխանության օրոք Մարտի 1-ի բացահայտումն անհնար էր: Այսօր մենք նոր իրողության առջև ենք, դուք տեսնո՞ւմ եք ուժերի այնպիսի դասավորություն, որը թույլ կտա Մարտի 1-ի ամբողջական բացահայտում: Մարտի 1-ի զոհերի ու վիրավորների հարազատները սպասում են կոնկրետ արդյունքների:

Նախորդ իշխանությունների անմիջական մասնակցությամբ և հրահանգավորմամբ է բիրտ ուժ կիրառվել, որի արդյունքում ունեցել ենք 10 զոհ, խախտվել է Սահմանադրությունը՝ Ռոբերտ Քոչարյանի անմիջական մասնակցությամբ… Դա նույնն է, թե նրանք քրեական գործ հարուցեին իրենք իրենց վրա, և դա տեղի չունեցավ… Հիմա գլխավոր դատախազի ցուցում տալուց հետո պետք են գործողություններ, առաջին հերթին պետք է ճշտել՝ ովքեր պետք է լինեն հատուկ քննչական ծառայության անձնակազմում, ովքեր պետք է իրականացնեն դա, պետք է ներգրավվեն մարդիկ, ովքեր ի վիճակի են և անկաշկանդ են այն մարդկանց հարցաքննելու հարցում, որոնք նախկինում եղել են բարձրաստիճան պաշտոնյա, կարող են լինել մարդիկ, ովքեր այսօր էլ իրավապահ համակարգում են:

Օսիպյանը հսկայական ծավալի գործ ունի, ես սպասում էի, որ առաջինը Էրեբունիում ցուցարարին հոշոտող ոհմակին պետք է անմիջապես կալանավորած լինեին, բոլորը գիտեն, թե դա ում ոհմակն է: Բոլորը գիտեն, թե որ օլիգարխի կողքին ինչ խումբ կա: Շատ կարևոր է, որ հիմա այդ խմբերն ամբողջությամբ բացահայտվեն: Այդ խմբերը ոչ թե պետք է օլիգարխների կողքից հեռացվեն, այլ ընդհանրապես ոստիկանության և անվտանգության մարմինների կողքից պետք է հեռացվեն: Նրանք հրեշի կերպար ստացան, երբ նրանց սկսեցին սպասարկել պետական կառույցները, և փողը սկսեց կառավարել ամեն ինչ, ու պետական գործառույթներն անցան նաև թաղի տղերքի ձեռքը: Այդ խնդիրը արագ պիտի լուծվի: Այդ խմբերը եթե կան, Հայաստանում փոփոխություն չի լինի: Բանդաներն օգտագործվում էին Մարտի 1-ի, Սարի թաղի նաև վերջին դեպքերի ժամանակ: Եթե այդ խմբերը չվերացվեն, նորից մեծ դերակատարում կունենան, բայց հիմա ավելի արյունալի դրսևորումներով:

-Պարոն Քոչարյան, ձեր առաջարկն ըստ էության հակահեղափոխության ողնաշարը ջարդող, ոչնչացնող քայլ է:

-Հակահեղափոխության ծրագիրը լիարժեք կլիկվիդացվի Մարտի 1-ի լիարժեք բացահայտումով, և դրանից է կախված, թե մեր երկրի հետագա ընթացքն ինչպիսին կլինի:

-Սա այս իշխանության քննությո՞ւնն է, թե որքանով է պատրաստ քաղաքական կամք դրսևորել:

-Նոր ձևավորված իշխանության քաղաքական կամքը առաջին փուլում ցույց տրվեց՝ մոբիլիզացնելով հասարակությանը: Հիմա իշխանության մյուս խնդիրն է, առանց զգոնությունը կորցնելու իրականացնել ուժային համակարգի ռեֆորմներ: Պետք է մաքրեն, կազմաքանդեն հինը, կադրային փոփոխությունները պետք է լինեն արագ անկաշկանդ: Դա պետք է անել առանց հետ նայելու, առանց վախենալու: Ամբողջ կառավարման համակարգում կուտակված կեղտն այնքան շատ է, պետք է մաքրվի ամեն ինչ: Մարդիկ ուզում են փոփոխություններ, առաջին հերթին, մեր արդարության վերականգնման հարցում: Դատավորների փոփոխությունները կենսական անհրաժեշտություն են, էլ չեմ ասում դատախազական համակարգի մասին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում