ԱՄՆ գիտնականները պարզել են, որ կյանքի համար ամենաանվտանգ երկիրը Իսլանդիան է: Հենց այստեղ է գրանցվել կյանքի միջին տևողության ամենաբարձր մակարդակը: Այս մասին հայտնում է segodnya.ua-ը:

«Իսլանդիան իրավամբ կարելի է համարել աշխարհում ամենաանվտանգ վայրը: Այսօր այստեղ գրանցվում է հանցագործության ամենացածր մակարդակը: Այս երկիրը գրավիչ կլինի նրանց համար, ովքեր վախենում են դառնալ օնկոլոգիական հիվանդությունների «զոհ»»,- նշում են գիտնականները:
Նշվում է նաև, որ իսլանդացիները համարվում են վերջին 500 տարիների ընթացքում ամենաերջանիկ ազգը:









































