Ամր Մուսան՝ «50-ի հանձնաժողով»-ի ղեկավարը, որը ուղղումներ է մտցնում Եգիպտոսի Հիմնական օրենքում, Սահմանադրության նախագիծը փոխանցել է երկրի ժամանակավոր ղեկավար Ադլի Մանսուրի հաստատմանը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի հեռուստատեսությանը:
Սահմանադրության նախագծի փոխանցման պաշտոնական միջոցառումը տեղի է ունեցել նախագահի նստավայրում:
Հանձնաժողովն ավելի վաղ հաստատել էր երկրի նոր Սահմանադրության նախագիծը, որը պարունակում է 247 հոդված: Նախագիծըը նախագահի կողմից հաստատվելուց հետո կդրվի հանրաքվեի:
Մուսայի խոսքերով՝ փաստաթուղթը ենթադրում է, որ երկրում ընտրությունները տեղի կունենան հանրաքվեով Սահմանադրության հաստատումից վեց ամիս անց: Ընդ որում, հանձնաժողովի անդամների մեծ մասը քվեարկել է հօգուտ այն բանի, որ սկզբում անցկացվեն նախագահական, հետո խորհրդարանական ընտրություններ:









































