Հրապարակախոս, քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ին պատմեց երեկ վաղ առավոտից ոստիկանություն հրավիրվելու, ինչպես նաև ակցիայից որոշ մանրամասներ:
Նա նշեց, որ առավոտյան ցուցապաստառ փակցնելիս իրենց ասել են, որ հրավիրում են ոստիկանություն, ոչ թե բերման են ենթարկում, և առանց որևէ կարգավիճակ տալու երկուսուկես ժամ պահել են ոստիկանությունում:
«Առավոտյան որևէ բռնություն չի կիրառվել, բռնությունը սկսվել է կեսօրին՝ երթի ժամանակ, երբ մեր ընկերներին հիմնականում բռնի կերպով նստեցնում էին մեքենա, հագցնում ձեռնաշղթաներ և մեքենայի մեջ բռնություն կիրառում: Ինչ վերաբերում է միջամտություններին, ես՝ որպես կազմակերպիչներից մեկը, մոտեցա Երևանի ոստիկանապետին և փորձեցի հիմնավորում ստանալ: Նա արհամարհական տեսքով ասաց՝ այստեղից ցվրվեիր՝ ավելի լավ կլիներ»,- պատմեց Զարուհի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իհարկե գիտեն՝ Երևանի ոստիկանապետն ով է և ինչ խոշտանգումներով է հայտնի, բայց այս քայլը բոլորովին պատիվ չի բերում մեր երկրին:
Տեսա նաև խտրական վերաբերմունք, թե ով է այս աղջիկը, որ իրեն իրավունք է վերապահել ինձ հարց տալ»,- ասաց Զարուի Հովհաննիսյանը:
Երեկվա ակցիային, նրա խոսքով, տեսանք որոշակի գործողություններ, «կալցո» օպերացիա Նալբանդյան փողոցում, ինչպես նաև սովետական ժամանակահատվածին բնորոշ ոստիկանական գործողություններ, արհամարհանք, ինչը, ըստ հրապարակախոսի, ցույց է տալիս, որ քաղաքական որոշում է, և քաղաքացիական հասարակության դեմ ճնշումները շարունակվելու են:










































