Տեղի է ունեցել Կաննի 71-րդ կինոփառատոնի հանդիսավոր բացումը։ Այս տարի մրցույթը մեկնարկել է «Բոլորը գիտեն» ֆիլմով։
Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Պենելոպե Կրուսը և Խավյեր Բարդեմը։ Կարմիր գորգին Պենեպլոպե Կրուսը հայտնվել է Chanel ապրանքանիշի սև զգեստով։

Հիմնական մրցույթի ժյուրին այս տարի գլխավորում է Քեյթ Բլանշեթը։ Նոր աշխատանքները կգնահատեն Քրիստեն Սթյուարթը, Լեա Սեյդուն, Դենի Վիլնևը, Անդրեյ Զվյագինցևը, Չանգ Չենը, Ավա Դյուվերնեյը, Ռոբեր Գեդիգյանը և Հադյա Նինը։
Հանդիսավոր արարողությունից հետո Պենելոպե Կրուսը երեկույթի է գնացել և կրել է Chanel ապրանքանիշի ասեղնագործված, շքեղ ճերմակ զգեստ։










































