Վրաստանի պաշտոնական պատվիրակությունը Սոչիի օլիմպիական խաղերին չի մեկնի: Այս մասին երկուշաբթի օրը RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Կառավարության անդամները Սոչի չեն մեկնի: Այնտեղ կմեկնեն մարզիկներն ու Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը»,- նշել է նա:
Մայիսին Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն որոշում էր կայացրել մասնակցել 2014 թ. Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիադային:










































