Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն պատմել է վնասվածքից հետո ֆուտբոլային խաղադաշտ իր վերադարձի մասին:
«Ես ապաքինվել եմ վնասվածքից և ինձ լավ եմ զգում: Այնուամենայնիվ, որոշում ընդունվեց, որ չմասնակցեմ «Վալյադոլիդ»-ի դեմ հանդիպմանը (4:0):
Սակայն, ես համոզված եմ, որ հաջորդ խաղին լիովին պատրաստ կլինեմ: Ես գտնվում եմ հիանալի մարզավիճակում:
Կարծում եմ, որ սա մրցաշրջանի լավագույն մեկնարկն է իմ կարիերայի ընթացքում»,- ասել է պորտուգալացի ֆուտբոլիստը:








































