Նեմանյա Մատիչը կարող է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվել: Mozzartsport-ի փոխանցմամբ` գերմանացիները պայքարում են «Բենֆիկա»-ի կիսապաշտպանի տրանսֆերի ձեռքբերման համար:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Մատիչի ծառայություններով հետաքրքրված են «Չելսի»-ն, «Նապոլի»-ն, «Մոնակո»-ն և մանչեսթերյան երկու ակումբները:
Սերբ ֆուտբոլիստի պայմանագրով 50 մլն եվրո հրաժարագին է նախատեսված: Սակայն «Բենֆիկա»-ն, հավանաբար, կհամաձայնի 40-45 մլն եվրո ստանալ:
Որպես կանոն, «Բորուսիա»-ն այդքան մեծ գումարներ չի տրամադրում տրանսֆերային գործարքներ իրականացնելու համար: Սակայն Մատիչը բացառություն կկազմի, քանի որ Դորտմունդի ակումբը կարող են լքել Իլկայ Գյունդողանն ու Սեբաստիան Կելը:








































