Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են սպիտակուցների նոր ընտանիք՝ կապված ուռուցքային հիվանդությունների հետ: Այս մասին տեղեկացվում է Nature գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:
Գիտնականները Rce1 սպիտակուցի հետազոտությունների ժամանակ պարզել են, որ այն պատկանում է սպիտակուցների մի ամբողջ ընտանիքի, որը, իր հերթին, ղեկավարվում է CAAX ռեկոմբինանտ սպիտակուցներով, որոնք մասնակցում են բջջի բաժանմանը և բջիջները քաղցկեղայինի վերածելուն:
Հետազոտողները ենթադրում են, որ քաղցկեղի հետ կապված սպիտակուցների նոր ընտանիքի բացահայտումը եթե չմոտեցնի ուռուցքային հիվանդությունների դեմ պատվաստանյութի ստեղծմանը, ապա որոշակիորեն կօգնի ճշտել հիվանդությունների առաջացման մեխանիզմն ու դրանք ախտորոշել առավելագույնս վաղ փուլերում:








































