Նրանց համար, ովքեր վախենում են մրցակիցների վրեժից, գողերից կամ էլ Երրորդ համաշխարհային պատերազմից, KWK Promes-ը Վարշավայի մոտակայքում տուն է կառուցել, որը կոճակի սեղմելուց կարող է ամբողջությամբ թաքնվել բետոնի մեջ:
«Անվտանգ տունը» որոշ իմաստով նման է Ալկատրասին կամ Ֆորթ Նոքսին: Բայց դա ամեն օրվա տարբերակ չէ: Այդ պատճառով մեծ մասամբ տունը լուսավոր ու հարմարավետ երկհարկանի բնակավայր է, որը հատակից մինչև առաստաղ պատուհաններ ունի:
Բավական է սեղմել կոճակը և տան վրա կիջնեն բետոնե պատերը, որոնք 4,5 մ հաստություն ունեն: Այս դեպքում էլ է հնարավոր հայտնվել տան ներսում միայն եթե գաղտնաբառը գիտեք:









































