Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակ»-ը, որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսը, սեփական հարկի տակ մրցեց Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի հետ:
Վալերի Կարպինի սաներն այս մրցավեճում ջախջախիչ հաղթանակ տոնեցին` մրցակցի նկատմամբ առավելության հասնելով 6:1 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Օզբիլիսը:
Վերջինս հայտավորված էր մոսկովյան ակումբի մեկնարկային կազմում ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Ինչ վերաբերում է Յուրա Մովսիսյանին, ապա նա վնասվածք ունի և այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի գա:
«Սպարտակ» – «Վոլգա»` 6:1
1:0, 2:0 Խուրադո (3′, 33′), 3:0 Բարիոս (45′), 4:0 Օզբիլիս (50′), 4:1 Դվորնեկովիչ (73′), 5:1 Օզբիլիս (77′), 6:1 Կոլոդին (84′)









































