Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Դևոն դքսության բնակիչներն ականատես են եղել չբացահայտված թռչող օբյեկտի երևալուն: Այդ մասին հաղորդել է Daily Mail թերթը:
Առեղծվածային թռչող օբյեկտը մոխրագույն և օվալաձև է եղել: Այն պատահաբար լուսանկարել է պրոֆեսիոնալ լուսանկարիչը: Մեծացնելով օրվա արված լուսանկարները՝ նա այդպես էլ չի հասկացել, թե այդ առարկան ինչ է:
«Մեկնելով Տորինգթոն ուրբաթ երեկոյան, ես տարօրինակ վառ լույսեր տեսա երկնքում, և ավտոմեքենան լուսավորվեց երկնագույն շողով… Շատ վախենալու էր»,- պատմել է ականատեսներից մեկը:
Ինչպես գրում է թերթը, որոնողափրկարարական ծառայությունն այդ ընթացքում ուսումնական միջոցառումներ է իրականացրել և հնարավոր է, որ այդ առեղծվածային օբյեկտն ինքնաթիռ լինի:









































