Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ թիմի ուելսցի կիսապաշտպան Արոն Ռեմսիի տրանսֆերը չի համաձայնի վաճառել նույնիսկ 50 մլն ֆունտի դիմաց:
« Ռեմսիի տրանսֆերը չեմ վաճառի նույնիսկ 50 մլն ֆունտի դիմաց: Մենք չենք ցանկանում բաց թողնել խաղացողներին, այլ ցանկանում ենք պահել կոլեկտիվը:
Շատ ենք տուժել, քանի որ ստիպված ենք եղել վաճառել բազմաթիվ ֆուտբոլիստների տրանսֆերներ: Հիմա մեր ֆինանսական վիճակն անհամեմատ լավ է»,- հայտարարել է Վենգերը:
Հավելենք, որ Ռեմսին Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 13 խաղերում դարձել է 8 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:








































