Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 14-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն արտագնա հաղթանակ տարավ «Մայնց»-ի նկատմամբ: Խաղն ավարտվել է 1:3 հաշվով:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր: Հենրիխը փոխարինման է դուրս եկել 50-րդ րոպեին:
Ձեզ ենք ներկայացնում Մխիթարյանի գործողությունները` «Մայնց»-ի դեմ խաղում: Տեսանյութն 1in.am Sport-ին տրամադրեց Էդգար Առաքելյանը:








































