Դեռահասը տառապում է տարօրինակ հիվանդությամբ, որի պատճառով կարող է 2 շաբաթում 5 սմ-ով մեծանալ: 18-ամյա Ջոշ Գոտտի հիվանդությունն այնքան հազվադեպ է, որ նույնիսկ անուն չունի:
Ջոշի մայրը մտավախություն ունի, որ իր տղան, որը հիմա էլ բարձրահասակ է, կշարունակի մեծանալ:

Ենթադրում են, որ տղան աշխարհի միակ մարդն է, որը տառապում է այդ տարօրինակ հիվանդությամբ: Հիմա Ջոշի հասակը 2,07 մ է:

44-ամյա Էլսթոնը տարիներ է ծախսել՝ պարզելու, թե ինչ է կատարվում իր որդու հետ: Նրա խոսքով՝ Նյուքասլում բժիշկներն իրեն վերջերս հայտնել են, որ Ջոշը քրոմոսոմային խախտումներ ունի, սակայն բժիշկները չեն կարող բուժում առաջարկել:
Ջոշը՝ իր տատիկի և քրոջ հետ

Մայրը նկատել է, որ տղայի հասակի հետ ինչ-որ բան այն չէ, երբ նա 11 տարեկան է եղել, փոխանցում է Mail Online-ը:









































