«Լիվերպուլ»-ի հարձակվող Դանիել Սթարիջը սրունքաթաթի վնասվածք է ստացել թիմի վերջին մարզման ժամանակ:
Դեռևս ստույգ տեղեկություններ չկան վնասվածքի լրջության աստիճանի մասին: Սակայն «Լիվերպուլ»-ի մարզչական շտաբը մտավախություն ունի, որ ֆուտբոլիստը կարող է շարքից դուրս մնալ երկար ժամանակով:
Սթարիջը բժշկական հետազոտություն է անցնում, որի արդյուքնում կպարզվի նրա վնասվածքի լրջությունն ու ապաքինվելու ժամկետը:






































