Thursday, 25 06 2026
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու
Ընդգծվել է հայ-ադրբեջանական առկա հնարավորությունների օգտագործման կարևորությունը
Ընդդիմության տեղերը զավթվել են հակասահմանադրական գործողությամբ. ՍԴ-ն դրա գնահատականը պետք է տա
21:50
Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ
Ժամանակի ընթացքում կարող է պարզվել, որ ԵԱՏՄ Հայաստանի համար չկա, ինչպես չկա ՀԱՊԿ
21:30
ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
Ալիևը ընտրում է իսլամական համերաշխությունը, Հայաստանը պետք է հետևություններ անի
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին

Այս տարվա 11 ամիսներին ՀՀ-ում գրանցվել է ՁԻԱՀ-ի 205 դեպք

Դեկտեմբերի 1-ը ողջ աշխարհում համարվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օր: Ինչպես մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանում այս օրը անցկացնում են ՄԻԱՎ վարակի մասին իրազեկող ակիցաներ, ստուգումներ և խորհրդատվություն:

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ արդեն մի քանի տարի է, ինչ Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ անցկացնում են իրազեկման ակցիաներ՝ հատկապես առավել վտանգի ենթարկված մարդկանց շրջանում: Իրականացվում են պահպանակների տրամադրում, ինֆորմացիոն խորհրդատվություն, հետազոտում: Եթե տվյալ անձի առողջությանը վտանգ է սպառնում, ուղղորդում են նրան՝ բուժումն իրականացնելու համար:

Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ ՄԻԱՎ կարգավիճակի մասին տեղեկանալը և հիվանդության հայտնաբերման դեպքում բուժում ստանալը անվճար է, սակայն այս կազմակերպությունը մի քանի տարի անց ավարտելու է իր աշխատանքները Հայաստանում:

Ասուլիսի մյուս բանախոս Դրական մարդկանց հայկական ցանց ՀԿ նախագահ Անահիտ Հարությունյանն ասաց, իրենք վստահ չեն, թե հիմնադրամի հեռանալուց հետո ՀՀ առողջապահության նախարարությունը գումարներ կտրամադրի, որպեսզի հիվանդ մարդիկ բուժվեն. «Բացի ՄԻԱՎ-ից, Հայաստանում հեպատիտ c-ով մեծ վարակվածություն կա, որի վերաբերյալ ոչ մի հստակ վիճակագրություն չկա, ոչ մի միջոց կառավարության կողմից չի տրամադրվում»:

Բանախոսը նշեց, որ հիվանդությունն ունի գաղտնի շրջան, որը կարող է տևել մինչև տասը տարի: Նման ակցիաներն ուղղված են նրան, որ անկախ ռիսկայնությունից՝ մարդիկ պարզեն իրենց ՄԻԱՎ կարգավիճակը:

Ասուլիսին ներկա էր նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանը, ով ընդգծեց, որ այսօր պետք է մարդկանց միջից կոտրել այն կարծրատիպը, թե հետազոտություն անցնելն արդեն կյանքի վերջ է. «Մի կողմից` մարդիկ իրենց առողջությունը չեն կարևորում, մի մասը վախենում է այս հետազոտությունն անցնել, հնարավոր է՝ կարգավիճակը հայտնի դառնա, և ախտորոշումը լինի կյանքի վերջը»:

Նրա հավաստմամբ՝ ՄԻԱԱՎ-ով վարակված մարդը կարող է բուժվել և իր կյանքն ապրել առողջ, մահանալ մեկ այլ խնդրից, սակայն դրա համար անհրաժեշտ է ժամանակին հետազոտվել:

Նշենք, որ դեկտեմբերի 1-ին Հյուսիսային պողոտայում կանցկացվի ՁԻԱՀ-ի կանխարգելման ակցիա, որի ընթացքում քաղաքացիները 15-20 րոպեի ընթացքում մատից արյուն վերցնելու միջոցով կիմանան իրենց ՄԻԱՎ կարգավիճակը:

Միջոցառումներ կանցկացվեն նաև մարզերում, կկազմակերպվեն համերգներ և ֆորում թատրոններ, իսկ Վանաձորում տեղի կունենա քայլերթ՝ նվիրված ՁԻԱՀ-ի կանխարգելմանը:

ՀՀ-ում ՁԻԱՀ-ի առաջին դեպքը գրանցվել է 1988 թվականին, մինչ այժմ գրանցվել է 1586: Այս տարվա 11 ամիսներին գրանցվել 205 դեպք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում