Լոնդոնյան երկու ակումբներ` «Արսենալ»-ն ու «Տոտենհեմ»-ը հետաքրքրված են Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատայի ծառայություններով:
Daily Mail-ի փոխանցմամբ` թիմերը պատրաստ են ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ դիմել իսպանական ակումբին` 21-ամյա հարձակվողի տրանսֆերի ձեռքբերման շուրջ պաշտոնական առաջարկով:
Սակայն «Ռեալ»-ը մտադիր չէ հրաժարվել Մորատայի ծառայություններից և կարող է տրամադրել նրա իրավունքները միայն վարձավճարով:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը 11 անգամ խաղադաշտ է դուրս եկել «արքայական ակումբ»-ի մարզաշապիկով և երկու գոլ խփել:










































