Emirates ավիաընկերությունը գրանցման և ուղեբեռը տնից հանձնելու ծառայություն է թողարկել։ Այս մասին հաղորդում է Gulf News-ը։
Պարբերականի տվյալներով՝ ուղևորները մինչև 7 իր կկարողանան հանձնել ավիաընկերության աշխատակցին, որն առանձին վճարի դիմաց տուն է գալիս։ Emirates-ի ներկայացուցիչը կշռում է ճամպրուկները, կախում պիտակները, գրանցում ուղևորներին չվերթի համար։ Հետո ուղեբեռն օդանավակայան է տեղափոխվում։
Ծառայությունից կարող են օգտվել նաև էկոնոմ դասի ուղևորները։









































