Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը չի հաստատել տեղեկությունները «արքայական ակումբ»-ը լքելու մասին: Բացի այդ, ֆուտբոլիստը նշել է, որ հիանալի հարաբերություններ ունի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:
Հիշեցնենք` իսպանական լրատվամիջոցները տարածել են, թե Ռամոսը հրաժարվել է ողջունել Պերեսին` Audi մակնիշի ավտոմեքենա ստանալու ժամանակ:
«Ես միշտ բարևում եմ մեր ակումբի նախահգահին: Այլ հարց է, թե ինչպես են դա ցանկանում ներկայացնել մեր լրատվամիջոցները: Ես հպարտանում եմ, որ հանդես եմ գալիս «Ռեալ»-ում»,- նշել է Ռամոսը:
Հիշեցնենք` ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Պերեսը պատրաստ է հրաժարվել Ռամոսի ծառայություններից 65 մլն եվրոյի դիմաց:








































