Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, մեկնաբանելով իտալական «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանիի` իր պաշտոնը լքելու որոշումը, կարծիք է հայտնել, որ «ռոսսոներիներ»-ը շատ բան կկորցնեն 69-ամյա պաշտոնյայի հեռանալով:
Հիշեցնենք, որ Անչելոտին «Միլան»-ում է աշխատել 2001-2009 թթ. ու ակումբի հետ 2 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում:
«Գալիանիի հեռանալու մեջ ոչ մի լավ բան չեմ տեսնում: Այդ անձնավորությունը գրանդ ակումբ ղեկավարելու հսկայական փորձ ունի: «Միլան»-ի համար դա մեծ կորուստ կլինի»,- ասել է իտալացի մասնագետը:








































