Բելառուսի նախագահ Աեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ քանի դեռ ինքը ղեկավարում է երկիրը, այնտեղ «մայդանի» հիմք չի առաջանա՝ գրում է ria.ru-ն:
«Եթե ինչ-որ մեկը ակնկալում է, որ մենք նոր սահմանադրությամբ հիմք կստեղծենք մայդանների և մայդանականների համար, սխալվում է, դա չի լինի, քանի դեռ ես նախագահ եմ. դա պետք է վերջնականապես հասկանալ»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում՝ ուղերձով դիմելով ժողովրդին և խորհրդարանին:
Նա նախազգուշացրել է հասարակության ներսում ապակայունություն սերմանելու փորձերի համար կոշտ պատասխանատվության մասին: «Հազար անգամ մտածեք, թե ինչի կարող է դա հանգեցնել»,- նշել է նա:









































