Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է զինված մարդկանց հաջողվել կարգուկանոն հաստատել Մոսկվա-Բեռլին ավտոմայրուղում, որտեղ երեխաներին էին սպանում՝ տեղեկացնում է TUT.by-ը:
Բելառուսի նախագահը այդ մասին հիշել է ժողովրդին և խորհրդարանին ուղղված իր ամենամյա ուղերձում: Նրա խոսքով՝ կար ժամանակ, երբ Մոսկվա-Բեռլին ավտոմայրուղում մարդկանց էին սպանում: Այդ ժամանակ ինքը որոշել է այնտեղ ուղարկել վստահելի մարդկանց՝ ավտոմատներով: «Նրանք այնտեղ կեսին գնդակահարեցին և կարգուկանոն հաստատեցին»,- հավաստիացրել է Լուկաշենկոն:









































