Ֆուտբոլի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Հենրիխ Մխիթարյանը Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել իր միկրոբլոգում:
«Երեկ հայ ժողովուրդը ցուցադրեց փափուկ ուժի կիրառման բացառիկ ունակություն, իսկ այսօր այն հանդես է գալիս յուրահատուկ միասնականությամբ` ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի մարդկության դեմ այս հանցագործությունը և զորացնի ժամանակակից հասարակության պարտավորությունը` կանխելու նման վայրագությունների կրկնությունը:
Մեր շնորհակալությունն ենք հայտնում տասնյակ երկրներին, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը»,- գրել է Մխիթարյանը:








































