Sport-ը փոխանցում է, որ «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստ Յան Վերտոնգենը կարող է Կատալոնիայի մայրաքաղաք տեղափոխվել:
«Բարսելոնա»-ն ցանկանում էր ձեռք բերել կենտրոնական պաշտպանի տրանսֆերը դեռ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Սակայն տրանսֆերային գործարքը չիրականացավ: Ձմռանը «Բարսելոնա»-ն ևս մեկ փորձ կկատարի:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Վերտոնգենը 12 հանդիպում է անցկացրել: Բելգիացին մասնակցել է նաև Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության 4 խաղերում: Ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը չի հրապարկվել:









































