Լոնդոնի «Արսենալ»-ի գերմանացի պաշտպան Պյեր Մերտեզակերը գոհ է իր հայրենակից Մեսութ Օզիլի` թիմում ունեցած դերակատարությունից: Ֆուտբոլիստը նշել է, որ Օզիլը կարող է ավելի բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել:
«Մեսութը զգալի առաջընթաց է գրանցել: Նա հիանալի մարզավիճակում է: Օզիլը միշտ վտանգավոր է: Կարծում եմ` մենք դեռ կտեսնենք նրա լավագույն խաղը: Երբեմն նա անտրամադիր է թվում: Բայց, օրինակ, «Մարսել»-ի դեմ խաղում մենք նրան աջակցեցինք, երբ Մեսութը չկարողացավ դիպուկ իրացնել 11 մետրանոցը:
Օզիլի դեմ դժվար է խաղալ: Երբ նրա դեմ դուրս է գալիս կենտրոնական պաշտպանը, ազատ գոտիներ են բացվում այլ խաղացողների համար, ինչն ավելացնում է թիմի շանսերը:
«Արսենալ»-ն այժմ հիանալի թիմային ֆուտբոլ է ցուցադրում: Պետք է շարունակել նույն ձևով և հաղթանակներ տանել Չեմպիոնների Լիգայի և Անգլիայի առաջնության շրջանակներում կայանալիք խաղերում»,- ասել է Մերտեզակերը:








































