Վիլնյուսում այսօր տեղի է ունենալու Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովը: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը», գագաթնաժողովին ելույթ է ունենալու Վրաստանի խորհրդարանի փոքրամասնության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն:
Առկա տեղեկատվության համաձայն՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին ներկա է լինելու նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Բաքրաձեն նշել է, որ ինքը տեղեկատվություն չունի այս մասին:
Բաքրաձեն իր ելույթի ժամանակ նախատեսում է առանձնակի ուշադրություն հրավիրել ԵՄ դերի ակտիվացման անհրաժեշտության վրա: Ինչպես նշել է խորհրդարանական ընդդիմության առաջնորդը, Ուկրաինայում տեղի ունեցող դրամատիկական իրադարձությունները պետք է ավելի շատ մոտիվացիա տան ԵՄ-ի կողմից Վրաստանին աջակցելու համար:









































