Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում կայացած «Օլիմպիակոս»-ի դեմ խաղից հետո «Պարի Սեն-Ժերմեն»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտնել է, որ չի համարում իրեն «Ոսկե գնդակ»-ի գլխավոր հավակնորդ:
Հիշեցնենք` նշված խաղում Իբրահիմովիչը դարձել է գոլի հեղինակ:
«Չեմ կարծում, թե արժանի եմ «Ոսկե գնդակ»-ի: Սակայն դա ինձ համար կարևոր չէ: Պարտադիր չէ նվաճել այդ մրցանակը, որպեսզի հասկանամ, որ ես լավագույնն եմ»,- Marca-ն մեջբերում է 32-ամյա շվեդ հարձակվողի խոսքերը, ով 100-րդ հանդիպումն է անցկացրել Չեմպիոնների Լիգայում:









































