Վաղ առավոտից Երևանում տրանսպորտը կաթվածահար է եղել։ Փակ են գրեթե բոլոր մեծ խաչմերուկները, անցումները և կամուրջները։ Մարդիկ ստիպված ոտքով են գնում աշխատանքի։ Չնայած դրան՝ ոչ ոք չի դժգոհում։ Մարդիկ մեզ հետ զրույցում նշում էին, որ պատրաստ են Ավանից, Մասիվից, քաղաքի այլ հատվածներից ոտքով գնալ աշխատանքի, միայն թե երկրում վիճակ փոխվի։
Մեր զրուցակիցներից շատերը հանրահավաքներին մասնակցելու համար եկել էին մարզերից։ «Էս իշխանությանը պետք է խեղդել։ Մեռան մեր արյունը խմելով։ Մի բան պետք է անել։ Եվ սա հենց այդ առիթն է»,- ասում էին քաղաքացիները։
Նշենք, որ ոտքով աշխատանքի շտապողների մեջ քիչ չէին նաև մարդիկ, ովքեր բացարձակ տեղյակ չէին, թե ինչ է կատարվում, ինչու է տրանսպորտը կաթվածահար։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: