Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվում է շախմատի Աշխարհի թիմային առաջնությունը:
Հայաստանի հավաքականն այսօր 2-րդ տուրի շրջանակներում հարաբերությունները պարզեց Եգիպտոսի ընտրանու հետ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, իրենց պարտիաները հաղթանակներով էին ավարտել Տիգրան Պետրոսյանն ու Վլադիմիր Հակոբյանը, ովքեր սպիտակ խաղաքարերով առավելության էին հասել համապատասխանաբար Իբրահիմ Լաբիբի և Սամի Շոկերի նկատմամբ: Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի էր ավարտել Բասիմ Ամինի հետ պարտիան:
Ահա և Սերգեյ Մովսեսյանն էլ իր պարտիան ոչ-ոքի ավարտեց` խաղաղ դաշն կնքելով Մոհամեդ Էզաթի հետ:
Այսպիսով, մեր հավաքականը հաղթանակ տոնեց 3-1 հաշվով ու վաստակեց 3 միավոր:










































