Իրանի և Թուրքիայի իշխանությունները համատեղ հայտարարության մեջ Սիրիայում քաղաքացիական պատերազմի մասնակիցներին կոչ են արել մինչև 2014-ի հունվարի 22-ը դադարեցնել ռազմական գործողությունները, հայտնում է Reuters-ը:
«Մեր ջանքերն ուղղված են ռազմական հակամարտության դադարեցմանը մինչ այն, երբ կսկսվի «Ժնև-2» կոնֆերանսը»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆն իր գործընկերոջ՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ մամլո ասուլիսում:
Ավելի աղ հայտնի էր դարձել, որ Սիրիայի հարցով «Ժնև-2» կոնֆերանսը տեղի կունենա 2014-ի հունվարի 22-ին:










































