«Մուսուլման եղբայրները» պատրաստվում է ձևավորել Եգիպտոսի կառավարություն վտարանդիության մեջ: Ինչպես հաղորդում է «Ալ-Ահրամ» թերթը՝ վկայակոչելով ուժային կառույցների իր աղբյուրները, այս կերպ «Մուսուլման եղբայրները» փորձում է պառակտել համաշխարհային հանրության շարքերը և ստեղծել, այսպես կոչված, երկակի լեգիտիմություն Սիրիայի օրինակով:
Հաղորդվում է նաև, որ շարժման կողմնակիցները մտադիր են դիմել միջազգային դատական մարմիններ՝ զինվորականներին, այդ թվում՝ պաշտպանության նախարար, առաջին փոխվարչապետ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիին պատասխանատվության ենթարկելու համար:
Նշվում է, որ իսլամիստ նախարարների շտաբ գրասենյակն ամենայն հավանականությամբ տեղակայված կլինի Փարիզում: Կառավարության մեջ կներառվի 25 մարդ, առաջին հերթին շարժման մի շարք առաջնորդներ, որոնք այժմ Եգիպտոսում կալանված են:










































