Ինդիանա քաղաքի Նայսթաուն քաղաքի ոստիկանապետը դիմել է բավական անսովոր ու անգամ շոկի մատնող արարքի՝ պարեկային ոստիկանության նոր ավտոմեքենայի ձեռքբերման համար:
Ինչպես հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները, 63-ամյա ոստիկանության վետերան Դեննի Բեյքերը համաձայնել է իր վրա ցուցադրել էլեկտրաշոկի աշխատանքը, որը հաճախ իրավապահները կիրառում են հանցագործների ձերբակալելիս:
Այս շաբաթ Բեյքերը հատուկ դասախոսություն կանցկացնի Նայսթաունի դպրոցներից մեկի մարզասրահներից մեկում: Միջոցառման մուտքն անվճար է, սակայն նվիրատվությունը կողջունվի:
Նայսթաունի ավտոմոբիլային պարկն ունի 4 ոստիկանական մեքենա, սակայն կարգին վիճակում է դրանցից միայն մեկը:
Բեյքերը հուսով է՝ էլեկտրաշոկի հարվածը կօգնի հավաքել 9 հազար դոլար՝ նոր արագընթաց ամենագնացի ձեռքբերման համար:













































