Ամերիկացի հայտնի վենչուրային կապիտալիստ Թիմ Դրեյփերը հայտարարել է Կալիֆորնիան 3 մասի բաժանելու վերաբերյալ նախագիծը քվեարկության դնելու պատրաստականության մասին։ Սա ԱՄՆ ամենախիտ բնակեցված նահանգը մասնատելու նրա երրորդ փորձն է, հաղորդում է Reuters-ը։
Դրեյփերի ծրագրի համաձայն՝ նահանգը կբաժանվի Հյուսիսային, Հարավային և Նոր Կալիֆորնիայի։ Լոս Անջելեսը կմնա Նոր Կալիֆորնիայում, գյուղատնտեսական տարածքները, անտառները, Սան Ֆրանցիսկոն և Սիլիկոնե հովտի տեխնոլոգիական կենտրոնը կբաժանվեն երկու մյուս շրջանների միջև։
2014-ին և 2016-ին միլիարդատերն առաջարկում էր Կալիֆորնիան 6 մասի բաժանել։








































