Լեգենդար դերասան Քլինթ Իսթվուդի 20-ամյա դուստրը՝ Ֆրանչեսկան, Լաս Վեգասում խենթ երեկույթի ժամանակ ամուսնացել է Maroon 5 խմբի երաժշտական մենեջեր Ջորդան Ֆելդշտեյնի հետ՝ հայտնում է ТСН-ը:
«Սիրահար» զույգին ամուսնացրել են Էլվիս Փրեսլիի նմանակները:
Ինչպես գրում է Daily Mail-ը, աղջիկն ամուսնացել է անսթափ վիճակում ու արդեն շատ է զղջում կատարվածի համար: Նա Վեգասում երևացել է առանց ամուսնական մատանու ու նորաթուխ ամուսնու:
Ներկայում Ֆրանչեսկան ու Ջորդանը զբաղված են ամուսնությունը չեղյալ հայտարարելով: Զույգն ամուսնացած է ընդամենը մոտ 1 շաբաթ:












































