Սիլվիո Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիա» նոր կուսակցութունը մտադիր է դուրս գալ իշխող կոալիցիայից: Այս մասին մամլո ասուլիսում հայտարարել են խորհրդարանի ստորին պալատի խմբակցության ղեկավար Ռենատո Բրունետան և սենատի խմբակցության ղեկավար Պաոլո Ռոմանին:
«Մենք մեծամասնական կոալիցիային աջակցելու պայմաններ այլևս չենք տեսնում»,- հայտարարել են նրանք:
Խորհրդարանի վերին պալատում (սենատում), ֆինանսական նոր օրենքի հետ կապված, Էնրիկո Լետայի կառավարությանը վստահելու վերաբերյալ քվեարկություն է սպասվում: Բրունետայի և Ռոմանիի խոսքերով՝ «Առաջ, Իտալիա»-ի սենատորները մտադիր են դեմ քվեարկել, քանի որ օրինագիծը չի բավարարում նրանց պահանջները և վնասում է բնակչության շահերին, հաղորդում է РИА Новости-ն:









































